Նախարարները բլոտ են խաղում. ո՞վ ում է հաղթել. լուսանկար

Պաշտպանության, սփյուռքի, բնապահպանության ու արտակարգ իրավիճակների նախարարները հանգստյան օրն անցկացնում են բլոտ խաղալով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի- Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ու բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը կիրակնօրյա հանգիստն անցկացնում են բլոտ խաղալով։ Սփյուռքի նախարարն այս մասին հայտնել է Facebook սոցիալական ցանցում։

«Թող ինձ ների բնապահպանության նախարարը, բայց պաշտպանության նախարարին ես ու Ռոստոմյանը մի կերպ հաղթեցինք»,- գրել է նա։

Նա գրառմանը կից նաև լուսանկար է հրապարակել։