Փոքրիկ Մարիամի մեծավարի ասմունքը. «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ»

Տաղանդավոր Մարիամ Մելքոնյանը մի հատված է կարդում Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» պատմվածքից։
Sputnik

Տեսանյութը տարածվել է համացանցում և հիացրել օգտատերերին։ Նշենք, որ Մարիամն ընդամենը 7 տարեկան է։

«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել: Էն ծառը թե հիշողություն ունի՝ քոնոնք էլ ունեն: Քոնոնց կտրում են, մորթում են, զրկում են, ծաղրում են և քոնոնք իրենց հիշողությունից փախչում են, և նորից կզրկվեն ու նորից կզրկվեն ու նորի՛ց, ու նորից հիշողություն չեն ունենա, որովհետև վախենում են ծաղրին բռունցքով ու զրկվելուն կտրելով պատասխանել… Ասում եք սեր, ասում եք սիրում ենք: Սիրում եք, քանի որ կծելու, կոտրելու, զրկելու, ատելու տղամարդկություն չունեք,և դուք վախենում եք ատելուց: Դուք ձեր սերը թաշկինակ եք անում, կապում աչքներիդ, որովհետև վախենում եք բաց աչքերով նայել ու ատել և հանկարծ կտեսնեն, որ ատում եք, ու կտան կսպանեն…»,- Հրանտ Մաթևոսյանի հերոսուհու խոսքերն է ասում փոքրիկ Մարիամը։