Երևանում քաղաքացին փորձել է նետվել հիվանդանոցի տանիքից

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. «911» ծառայությունը հունիսի 24-ին, ժամը 10:10-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Բուսաբանական այգու մոտակայքում գտնվող «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնի տանիքից (6-րդ հարկ):

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը: