Անձրևները կամաց–կամաց հեռանում են. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Հանրապետության տարածքում` հունիսի 24-25-ը՝ հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:

Երևանում հունիսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: