ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը Instagram սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել կնոջ` հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի և դստեր` Օլիմպիա Օհանյանի հետ։ Տեսանյութում նա ֆրանսիական կրեպ է «մատուցում» նախ դստերը, հետո` կնոջը։
«Ես կարծում եմ` Օլիմպիային դուրը եկավ իր պստիկ կրեպը։ Ֆրանսիայում գտնվելու ընթացքում հայրիկի կիրակնօրյա կարկանդակները պստիկ կրեպերն են», — տեսանյութին կից գրել է նա։
Նշենք, որ Օհանյանը վերջերս Օլիմպիայի համար փանքեյք էր պատրաստել։
Ալեքսիս Օհանյանը ծնվել է 1983թ-ի ապրիլի 24-ին Բրուկլինում։
Վաղ տարիքից նա հետաքրքրվել է վեբ դիզայնով և ծրագրավորմամբ։
Օհանյանն ու նրա կինը` «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը, ծնող են դարձել 2017թ-ի սեպտեմբերի 1-ին։ Նրանց գեղեցկուհի դուստրը` Օլիմպիան, ծնվել է Ֆլորիդայում։