Երեք հաղթանակ, վեց ոչ–ոքի. Grand Chess Tour–ի ո՞ր հորիզոնականում հայտնվեց Արոնյանը

Լևոն Արոնյանը մրցաշարի երկրորդ տուրում վաստակած միավորներով զիջեց միայն Հիկարու Նակամուրային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Փարիզում ավարտվեց Grand Chess Tour շարքի երկրորդ փուլը։ Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կայծակնային խաղում վաստակեց 11 միավոր և այդ ցուցանիշով զիջեց միայն 12 միավոր վաստակած Հիկարու Նակամուրային:

Արոնյանը Grand Chess Tour–ում առաջատարների շարքում է

Հայ գրոսմայստերն ընդհանուր հաշվարկում վաստակեց 20 միավոր և զբաղեցրեց չորրորդ տեղը:

Եզրափակիչ տուրում նա հաղթեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, ռուս Վլադիմիր Կրամնիկին, ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովին, ոչ-ոքի ավարտեց Հիկարու Նակամաուրայի, Ուեսլի Սոյի, Ալեքսանդր Գրիշչուկի, Սերգեյ Կարյակինի, Վիշվանաթան Անանդի, Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ պարտիաները։

Արդյունքում հայ գրոսմայստերը մեկ օրում գրանցեց երեք հաղթանակ և ոչ մի պարտություն։