Հրշեջները շտապել են Օպերա. ի՞նչ ծուխ էր նկատվել տարածքում

Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նկուղում ինչ–որ մարդիկ խորոված են արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Օպերայից տարածքում նկատվող ծուխը մարդիկ ընդունել են որպես հրդեհ և ահազանգել Արտակարգ իրավիճակների նախարարություն։

Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, հունիսի 23-ին, ժամը 19:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ խորովածի ծուխը թողել է հրդեհի տպավորություն: