Ծեծկռտուք և կրակոցներ Երևանում. կան վիրավորներ

Վիրավորները տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Երևանի «Դիվա» գիշերային ակումբի մոտ այս գիշեր տեղի է ունեցել ծեծկռտուք, կրակոցներ են հնչել, կան վիրավորներ։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Խարբերդում հայտնաբերվել է 65–ամյա բնակչի կախված դին

Ժամը 06:30-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Բագրևանդ թաղամասում գտնվող «Դիվա» գիշերային ակումբի մոտից: Դեպքի վայրում հայտնաբերվել են բազմաթիվ արնանման հետքեր, կրակված մեկ պարկուճ, ինչպես նաև BMW մակնիշի 26 FF 260 համարանիշի ավտոմեքենա: Ավտոմեքենայի վրա նույնպես կան արնանման հետքեր:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը, հիվանդանոցից իրավապահներին հայտնել են, որ տուժածներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: