Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի` Ռուսաստանի դեմ ընդունած բանաձևին

Բանաձևին, որը քվեարկությունը կայացել է երեկ` հունիսի 22–ին, կողմ է քվեարկել 64 երկիր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած այն բանաձևին, որով Ռուսաստանին կոչ էր արվում դուրս հանել իր զորքերը Մերձդնեստրից:

Բանաձևին, որը քվերակությունը կայացել է երեկ` հունիսի 22–ին, կողմ է քվեարկել 64 երկիր։ Դեմ է քվեարկել 15 երկիր, 83-ը ձեռնպահ է մնացել:

Բանաձևը նախաձեռնել է Մոլդովան՝ Վրաստանի, Կանադայի, Լատվիայի, Լիտվայի, Ռումինիայի, Ուկրաինայի և Էստոնիայի հետ համատեղ:

Հայաստանը 15 դեմ քվեարկած երկրներից մեկն է: Բանաձևին դեմ են քվերակել նաև Ռուսաստանը, Իրանը, Բելառուսը, Սիրիան և Հյուսիսային Կորեան:

Բանաձևը նաև առաջարկում է Գլխավոր ասամբլեային օրակարգ մտցնել Մոլդովայի տարածքից օտարերկրյա զինված ուժերի ամբողջական դուրսբերման հարցը: