Ողբերգական ավտովթար Երևանում. վարորդը տեղում մահացել է

Ավտովթարը տեղի է ունեցել Մյասնիկյան պողոտայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Երևանում այսօր տեղի ունեցած ավտովթարի պատճառով վարորդը տեղում մահացել է։ Ինչպես տեղեկացնում է Shanshyan.com–ը, հունիսի 23-ին, ժամը 17:10-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում, «Ռիցար» հյուրանոցային համալիրի դիմաց Toyota մակնիշի 23 MV 333 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխիվայր շրջվել:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողի տվայլներով`չի բացառվում, որ ավտոմեքենան վարելիս վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: