Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը

Հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Հայաստանի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողին մահացու հրազենային վիրավորում հասցնելու գործով ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը ։

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հայաստանի զորամասերից մեկում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին

Նախնական տվյալներով՝ զինծառայողը Հովհաննես Մելքոնյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել որովայնի շրջանում՝ հունիսի 22-ի ուշ երեկոյան, մարտական դիրքում արձակված կրակոցի հետևանքով։

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ կրակոցն արձակվել է վաշտի հրամանատարի տեղակալի կողմից նույն վաշտի մեկ այլ պայմանագրային զինծառայողին ամրակցված ինքնաձիգից։

ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, վաշտի հրամանատարի տեղակալը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։