«Շիրակ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 1 միլիոն 419 հազար դրամով

Ֆուտբոլային ակումբին ՀՖՖ–ն տուգանել է 30 օրվա ընթացքում իր նկատմամբ կիրառված տուգանքը չմուծելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կրկին տուգանել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբին, այս անգամ` 1 միլիոն 419 հազար դրամով։

«Շիրակ» ակումբի անդամակցությունը Ֆուտբոլի ֆեդերացիային կասեցվել է

Այս մասին հայտնել են հունիսի 22–ին կայացած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստի ընթացքում, տեղեկացնում է  ՀՖՖ պաշտոնական կայք էջը:

«Շիրակ» ՖԱ-ն 30 օրվա ընթացքում իր նկատմամբ կիրառված տուգանքը չմուծելու համար է տուգանվել:

««Շիրակ ՖԱ» ակումբի` տուգանքը 30 օրվա ընթացքում չմուծելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 15-րդ հոդվածի 33-րդ կետի համաձայն` «Շիրակ ՖԱ» ակումբին տուգանել 1419000 դրամ»,–նշված է կարգապահական կոմիտեի  9–րդ կետում։

Հիշեցնենք` ՀՖՖ-ն դադարեցրել էր Շիրակ» ֆուտբոլային ակումբի անդամությունը ֆեդերացիային, իսկ վերջինս հրաժարվել է մասնակցել Հայաստանի Բարձրագույն խմբի հաջորդ առաջնությանը։