Փաշինյանի կինը ամուսնուն ներկայացրել է «հին ոճով». ի՞նչու է վերահանդերձավորվել վարչապետը

ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, Նիկոլ Փաշինյանին կրկին ներկայացրել է «հին ոճում»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Նիկոլ Փաշինյանի կինը ֆեյսբուքյան իր էջում ամուսնու` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զինվորական համազգեստով նկար է հրապարակել։ Նկարի տակ նա գրել է, որ «նկատի ունեմ՝ այսօրվա լուսանկար է»` նշելով 22.06.2018 ամսաթիվը։ Հիշեցնենք, որ այս կերպարով Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս «թավշյա հեղափոխության»` բողոքի ակցիանների օրերին։

Թավշյա հեղափոխության «գինը»

Օգտատերերը բուռն արձագանքել են լուսանկարին, կարճ ժամանակում այն բազմաթիվ հավանումների է արժանացել։ Օգտատերերից մեկն էլ նշել է, որ կարոտել են այդ օրերին։

Գուցե, Փաշինյանն էլ կարոտ է ապրում հեղափոխական այդ օրերի նկատմամբ, այդ պատճառով հագել է նույն հագուստն ու, հավանաբար, երեկոյան զբոսանքի ժամանակ լուսանկարվել «Կարապի լճի» հարակից տարածքում։

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել էին ապրիլի 13-ին, մարդիկ փողոց էին դուրս եկել` պահանջելով նախկին նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ապրիլի 23-ին Սարգսյանը հրաժարական տվեց։

Մայիսի 1-ից հետո, երբ խորհրդարանը ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին չընտրեց նոր վարչապետ, Փաշինյանը կոչ արեց համընդհանուր գործադուլ և դասադուլ անել։ Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետի պաշտոնում։