Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանն անցկացնում մարտի 31–ից ի վեր իր առաջին ոչ աշխատանքային օրը

Փաշինյան ընտանիքում այսօր ուրախ առիթ կա տոնելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը` Մարիամ Փաշինյանն, ավարտել է Տարտուի համալսարանն ու վերադարձել հայրենիք։ Այս մասին տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից։ Վարչապետն այնտեղ ընտանեկան լուսանկար է հրապարակել և գրել.

«Առաջին ոչ աշխատանքային օրս մարտի 31-ից ի վեր: Հավաքվել ենք այն առիթով, որ Մարիամն ավարտել է Տարտուի համալսարանը եւ վերադարձել»:

Օգտատերերը բուռն արձագանքել են ընտանեկան լուսանկարին` շնորհավորել Մարիամին և ջերմ խոսքեր հղել վարչապետի գեղեցիկ ընտանիքին։

Դատելով` նկարից, որտեղ Փաշինյանն ու ընտանիքի անդամները բավականին տաք են հագնված, նրանք այսօր գտնվում են մայրաքաղաքից հեռու, լեռնային մի վայրում։