Մանե Թանդիլյանի հետվերադարձի գինը. «Հրապարակ»

«Հրապարակը» պարզել է Մանե Թանդիլյանի հետվերադարձի գինը և ներկայացրել Մարուքյան-Թանդիլյան զրույցի մանրամասներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. «Հրապարակ» թերը գրում է. «Եթե Մանեն հրաժարական տար ու աշխատանքի չգնար, այդ ժամանակ կհամարվեր, որ նա իսկապես հրաժարական է տվել, վարչապետն այդ դեպքում պետք է անպայման ազատեր նրան պաշտոնից, բայց քանի որ Թանդիլյանը հրաժարականը տվել, սակայն զուգահեռաբար գործի է գնացել, դա նշանակել է, որ ինքը պատրաստ է եղել շարունակել աշխատանքը»,- բացատրեց իրավաբաններից մեկը։

Մանե Թանդիլյանը բացատրեց` ինչու չի լքում նախարարի աթոռը

Ըստ «Ելքի» մեր աղբյուրների, Էդմոն Մարուքյանը հրաժարականի օրը համոզել է Մանեին չհրաժարվել նախարարի պաշտոնից։ «Որովհետև դա կնշանակի հարվածել Նիկոլին, երկրորդ անգամ պադստավա» անել, առանց այն էլ «Լուսավորի» ու Նիկոլի միջև տարաձայնություն կար դեռ քայլելու շրջանից, և չէր բացառվում, որ Մանեի հրաժարականից հետո հարց դրվեր ոչ միայն կառավարությունից «Լուսավոր Հայաստանի» դուրս գալու, այլև ընդհանրապես «Ելքից» դուրս գալու մասին։ Մանեի հետվերադարձի գինն էլ կարող է դառնալ Էդմոնի՝ ֆրակցիայի ղեկավար դառնալը, ինչը նա շատ է ուզում՝ ասաց մեր աղբյուրը»:

Հիշեցնենք, որ ՀՀ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Մանե Թանդիլյանը հունիսի 12-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել և դուրս եկել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից` պատճառաբանելով, որ դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը: Օրենքը ենթադրում է 2018 թվականի հուլիսի 1-ից սոցիալական վճարների պարտադիր բաղադրիչի կիրառում։ Թանդիլյանն առաջարկում էր հետաձգել պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով և հանրային քննարկումներ անցկացնել։ Սակայն կառավարությունը, նախարարի դիրքորոշմանը հակառակ, այլ որոշում ընդունեց և մտադիր է ներդնել համակարգը հուլիսի 1-ից։