Խարբերդում հայտնաբերվել է 65–ամյա բնակչի կախված դին

Փրկարարները տանիքից իջեցրել են 1965 թ.–ին ծնված Ա. Հ.-ի դին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Խարբերդի տներից մեկի տանիքում հայտնաբերվել է 53–ամյա քաղաքացու կախված դին։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հունիսի 23-ին, ժամը 00:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խարբերդի Ամառանոցային 7-րդ փողոցի տներից մեկի տանիքում հայտնաբերվել է քաղաքացու դի (կախված վիճակում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները 1965 թ.–ին ծնված  Ա. Հ.-ի  դին իջեցրել են տանիքից: