Զգալի կշոգի. եղանակի տեսություն

Օդերևութաբանները կանխատեսել են, որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը մի քանի նիշով կբարձրանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի —Sputnik. Հանրապետության առանձին շրջաններում հունիսի 23-ին, երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում հունիսի 23-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր` հունիսի 23-ին, Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 31-33, գիշերային ժամերին` 18-20 աստի-ան տաքություն։