Արփինե Հովհաննիսյանն իր մտահոգություններն է հայտնել ԱՄՆ կոնգրեսականներին

ՀՀ ԱԺ փոխնախագահը նամակով դիմել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբարդին և ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփայերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Ադրբեջանին` ամերիկյան ուղղաթիռների վաճառքի մասին մտահոգությունները ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահին և անդամին։ Այս մասին պատգամավորը գրել է ֆեյսբուքյան իր էջում` կից ներկայացնելով նամակի տեքստը։

«Ամերիկյան ուղղաթիռների վաճառքի մասին իմ մտահոգությունները ներկայացրել եմ հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահին և անդամին, որոնք համապատասխան հանձնաժողովի անդամ են»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը։Պաշտոնական նամակներն ուղղված են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբարդին և ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփայերին:

Հիշեցնենք` Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ հունիսի 26-ի ռազմական շքերթի ժամանակ կցուցադրեն նաև ամերիկյան Bell 412, MI-24 ուղղաթիռներ, MI35, KA-27 հարվածային համակարգեր: