ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է հայաստանյան հեռուստառադիոընկերություններին։ Ֆեյսբուքյան իր էջի միջոցով պաշտոնյան հորդորում է պետական և մասնավոր ԶԼՄ–ներին մեծացնել կրթական ծրագրերին հատկացվող ժամանակը։
«Հայաստանի պետական և մասնավոր հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին կոչ եմ անում շեշտակի ավելացնել կրթական ծրագրերին հատկացվող ժամանակը: Մեզ եկող դիմումներից ակնհայտ է դառնում, որ այս ոլորտի նկատմամբ կա մեծ ուշադրություն, կան բազմաթիվ գաղափարներ»,–գրել է նախարարը։
Նա նաև խնդրել է քննարկել նոր գաղափարները հեղինակների հետ և չանտեսել եկած դիմումները։