ՌԱԴԻՈ

Սարգսյան. «Չի բացառվում, որ ուղղաթիռներն Ադրբեջանում են հայտնվել երրորդ երկրների միջոցով»

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում վերլուծում է Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովի` ամերիկյան ուղղաթիռներ ունենալու վերաբերյալ հայտարարությունը։
Sputnik
Սուրեն Սարգսյան. ուղղաթիռները ձեռք են բերվել երրորդ երկրներից, որտեղ էլ մարտական նշանակության ուղղաթիռներ են դարձել

ԱՄՆ–ի օրենսդրությունը արգելում է զենք մատակարարել միմյանց հետ հակամարտող երկրներին։ Հայաստանն ու Ադրբեջանը ևս այդ արգելքի տակ են մտնում։

«Բացի այդ` արդեն մոտ 25 տարի ԱՄՆ–ում գործում է 907-րդ բանաձևը, որն արգելում է երկրի կառավարությանը որևէ օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, եթե այդ օգնությունը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ։

Չի բացառվում, որ այդ ուղղաթիռներն Ադրբեջանում են հայտնվել երրորդ երկրների միջոցով», – ասաց Սարգսյանը։

Քաղաքագետի կարծիքով` Ադրբեջանին այդ ուղղաթիռները կարող էին վաճառել նրա դաշնակիցները` Սաուդյան Արաբիան, Պակիստանը կամ Թուրքիան։ Իսրայելն այս պարագայում բացառվում է, քանի որ նա նման ուղղաթիռներ չունի։