Հայաստանի զորամասերից մեկում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին

Նախնական տեղեկություններին` զինծառայողը հրազենային մահացու վիրավորում է ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Հայաստանի զորամասերից մեկում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Հովհաննես Մելքոնյանի դին։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Դեպքը տեղի է ունեցել երեկ` հունիսի 22–ին։

Ըստ նախնական տեղեկությունների` զինծառայողը հրազենային մահացու վիրավորում է ստացել։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` կատարվում է քննություն դեպքի հանգամանքները պարզելու համար։ Կտրվի լրացուցիչ ինֆորմացիա։

Shamshyan.com-ի տեղեկություններով` մահացած զինծառայողն Արմավիրի մարզից է։