ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի –Sputnik. Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը մահացել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով նախարարին մոտ գտնվող աղբյուրին։
«Հունիսի սկզբին նրա ինքնազգացողությունը լավ էր, Փարիզում մասնակցում էր պաշտպանության և անվտանգության միջազգային ցուցահանդեսի բացմանը, մի շարք հանդիպումներ էր անցկացնում։ Նրա մահը անսպասելի հարված էր, քանի որ նրա առողջությունը լավ էր», – հայտել է աղբյուրը։
Ջամալովը նախարարի պաշտոնում նշանակվել էր 2006 թվականին, մինչ այդ զբաղեցնում էր «Ազնեֆտ» արտադրական միավորման գլխավոր տնօրենի պաշտոնը։
2009 թվականին Իլհամ Ալիևի հրամանով Յավեր Ջամալովը պարգևատրվել էր «Փառքի» շքանշանով` երկրի տնտեսական զարգացման մեջ ունեցած ծառայության համար։