ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Տեղեկություններ կային, թե ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Ավանում գտնվող տանը:
Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ այս պահի դրությամբ այդպիսի տեղեկատվություն չկա:
Հիշեցնենք, որ մինչ այս ԱԱԾ աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի տանը: