«Առաքել Մովսիսյանին ազատ են արձակել». Այգեկի համայնքապետ

Երեկ ԱԱԾ բերման ենթարկված ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը հենց երեկ երեկոյան ազատ է արձակվել
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 Հունիս — Sputnik.  Առաքել Մովսիսյանը, որը երեկ բերման էր ենթարկվել  Ազգային անվտանգության ծառայություն, երեկ երեկոյան ազատ է արձակվել: Այս մասին Sputnik Արմենիային պատմեց  Այգեկի համայնքապետ Վարուժան Աբրահամյանը: 

Ավելին, ըստ նրա` Մովսիսյանը նույնիսկ հասցրել է մասնակցել է համագյուղացիներից մեկի հոգեհանգստին:

ԱԱԾ–ում այս տեղեկությունը դեռ չեն մեկնաբանում։