Մանվել Գրիգորյանի փաստաբանը կոչ է արել Փաշինյանին ներողություն խնդրել պատգամավորից

Հայաստանի վարչապետը զրպարտել է Գրիգորյանին` առանց դատարանի որոշման, կարծում է պատգամավորի փաստաբանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի ՀՀԿ խմբակցության ձերբակալված պատգամավոր, Երկրապահ կամավորների միության նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի և զրպարտության համար։ Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին ասաց Լևոն Բաղդասարյանը։

«Շատ շնորհքով են պահել իրանց, ես էլ տղամարդավարի պատասխանել եմ». Շմայսը` ԱԱԾ–ի մասին

«Պետական մարմինները, հաշվի չառնելով Գրիգորյանի հիվանդությունները, նրան կալանքի տակ են վերցրել, ինչը միջազգային նորմերով որակվում է որպես անմարդկային, ծանր հանցագործություն», – ասաց Բաղդասարյանը։

Փաստաբանը նշեց, որ ինքն ունի բաց նամակ ունի` ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դրանում փաստաբանը ուշադրություն է հրավիրում նրան, որ վարչապետի ցանկացած հայտարարություն շատերի կողմից ընկալվում է որպես 100%–անոց ճշմարտություն։

«Օրեր առաջ Ձեր ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեցիք հետևյալը, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը միայն կապված չէ զենք-զինամթերքի հետ, Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի և ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի ժամանակ սնունդ յուրացնելու, գողություն անելու մեջ: Այնուհետև, խորացնելով Ձեր միտքը, մատ եք թափ տալիս դատարանների վրա՝ ասելով, թե անկախ եք, բայց նայեք, հանկարծ չսխալվեք, ստուգելու ենք», – նամակից մեջբերում կարդաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով` մարդը մեղադրվում է ծանր հանցագործության մեջ և այդ մասին հրապարակավ հայտարարում է պետության առաջին դեմքը, Հայաստանում նման աղմկահարույց գործերով չի կարող արդար դատ լինել։

Փաստաբանը նշեց, որ վարչապետի հայտարարությունից հետո լայն զանգվածներն ատելության եմ լցվել Գրիգորյանի և նրա ընտանիքի նկատմամբ։ Համացանցը լցվել է նրա և նույնիսկ նրա փաստաբանների հետ հաշվեհարդարի տեսնելու կոչերով։

«Իմ ֆինանսական միջոցները, մուտքերն ու ելքերը նշված են իմ հայտարարագրում» . Շարմազանով

Բաղդասարյանը նշեց, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, թե հոկտեմբերի 27–ի գործը կարող է բացահայտել ցանկացած թաղային (իսկ գործը մինչև հիմա բացահայտված չէ)։ Դրանով նա փաստացի ազդել է քննության վրա` այդ իրավունքը չունենալով։

Նա ակնկալում է, որ Փաշինյանը հրապարակավ հանդես կգա և խորհուրդ է տալիս քաղաքացիներին հրաժարվել Գրիգորյանի և նրա շրջապատի դեմ հաշվեհարդարից, քանի որ անմեղության կանխավարկածը ոչ ոք չեղյալ չի հայտարարել։

Բաղդասարյանը պնդում է, որ պետք է օբյեկտիվ հետաքննություն անցկացնել։ Նա գտնում է, որ անհրաժեշտ է անցկացնել բժշկական հետազոտություն և ստուգել Գրիգորյանի հիվանդությունների (քաղցկեղ և շաքարախտ) համատեղելիությունը կալանքի տակ գտնվելու փաստի հետ։

Գրիգորյանի փաստաբանը կոչ արեց ներողություն խնդրեց պատգամավորից զրպարտության համար։

Գեներալի պաշտպանությունն ակնկալում է ստանալ իր կոչերի պատասխանները երկրի իրավական համակարգից։ Եթե դրանք չլինեն, ապա նրանք կդիմեն միջազգային կառույցներին։