ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. «ԱՄՆ-ում գործունեություն ծավալած ՀՀ նախկին պաշտոնյաների մասով սերտ համագործակցություն կա ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ FBI և Հայաստանի իրավապահ մարմինների միջև: Այդ համագործակցության շրջանակում տասնյակ գործեր են մշակվում, այդ թվում՝ Հայաստանից փողերի ապօրինի դուրսբերման և դրանք օֆշորներում մաքրելու փորձերի վերաբերյալ: Առաջիկայում այդ գործերով սպասվում են աղմկահարույց բացահայտումներ և ձերբակալություններ»,-գրում է թերթը: