Եթե չկանխվի նոր կլանների ստեղծումը, Էջմիածնում ավելի վատ բարքեր կտիրեն. «Ժողովուրդ»

«Էջմիածնում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո այդ քաղաքում պարզապես բեսպրեդել է»,– «Ժողովուրդ» թերթ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik ԱԱԾ գործողություններից հետո Էջմիածնում մշտապես հակամարտող երկու կլանների ղեկավարները` Արթուր Ասատրյանը (ԴոնՊիպո) եւ Մանվել Գրիգորյանը կալանավորված են, այսինքն` չեզոքացված:

«Սա էլ նշանակում է, որ այժմ քաղաքում թելադրող չեն կարող համարվել նաեւ նրանց կլանի ներկայացուցիչները կամ մտերիմները, եւ այդ պատճառով էլ քաղաքում նոր «մանվելներ» եւ «պիպոներ» են ծնվում», գրում է «Ժողովուրդը»:

Ըստ օրաթերթի տեղեկությունների` հիմա նոր կլան դառնալու հավակնություն են ներկայացնում Սանկտ-Պետերբուրգից վերջերս եկած անձինք, որոնք իրենց մերձավորների միջոցով փորձում են արգելել Մանվել Գրիգորյանի եւ Արթուր Ասատրյանի ընտանիքին պատկանող բիզնեսների գործունեությունը: