ՌԱԴԻՈ

Սարգսյան. «Հայաստանը պետք է պարզի` ինչպես են ամերիկյան ուղղաթիռները հայտնվել Ադրբեջանում»

Հայտնի է դարձել, որ ադրբեջանական ռազմաօդային ուժերը ձեռք են բերել ամերիկյան արտադրության Բելլ 412 ուղղաթիռ, որոնք կցուցադրվեն շքերթի ժամանակ։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է այդ ուղղաթիռների մասին` չբացառելով, որ Բաքուն կարող էր դրանք գնել երկրորդ կամ երրորդ երկրներից։
Sputnik
Սուրեն Սարգսյան

Ըստ ԱՄՆ-ի օրենսդրության` կառավարությունը չի կարող զենք մատակարարել պատերազմող երկրներին, և Հայաստան ու Ադրբեջանն այդ առումով բացառություն չեն։

Ամերիկյան երկու ուղղաթիռները հայտնվել են Ադրբեջանի զինանոցում, փորձնական թռիչքներ են իրականացրել և ենթադրվում է, որ դրանք կցուցադրվեն ուսումնական վարժանքների շրջանակում։

«Ստացվում է` Ադրբեջանն ունի ամերիկյան 2 ուղղաթիռ, որոնք վաճառել կամ վերավաճառել են Բաքվին։ Հիմա պետք է հստակ գործողություններ մշակենք, որպեսզի պատկերացում ունենանք, թե արդյո՞ք ԱՄՆ-ն այս ուղղաթիռները վաճառել է Ադրբեջանին, թե՞ Ադրբեջանը դրանք ձեռք է բերել երկրորդ կամ երրորդ պետություններից»,-ասաց նա։

Սարգսյանը չբացառեց, որ Սաուդյան Արաբիան, Պակիստանը կամ Թուրքիան, որոնք թշնամաբար են տրամադրված Հայաստանի նկատմամբ, կարող էին այդ ուղղաթիռները վերավաճառել Ադրբեջանին։