Սննդի անվտանգության ծառայությունն արդեն նոր ղեկավար ունի

Հրամանագիրը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Գեորգի Ավետիսյանը նշանակվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։

Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատեց թաքուն նամակներ ստացող պաշտոնյային

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝Գեորգի Ավետիսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,–ասված է վարչապետի հրամանագրում։

Նշենք, որ նախկինում Գ.Ավետիսյանը զբաղեցնում էր «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ փոխտնօրենի պաշտոնը:

Հիշեցնենք, որ մայիսի 30–ին Սննդի անվտանգության պետական ծառայության արդեն նախկին պետ Իշխան Կարապետյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։Ավելի վաղ կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը նկատողություն էր արել ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանին, որ մայիսի 10-ին և 16-ին նամակներ է ստացել ՌԴ «Ռոսսելխոզնադզորից», և այդ մասին իրեն տեղյակ չի պահել։