7 տարեկան երեխան հիվանդանոցում մահացավ

Փոքրիկը վրաերթից 4 օր անց մահացավ հիվանդանոցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին վրաերթի ենթարկված փոքրիկը երեկ` հունիսի 21-ին, մահացել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել հունիսի 17-ին։ Ժամը 13.30-ի սահմաններում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նշված ճանապարհի 53-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 7 տարեկան Վաչագան Մեսրոպյանին։

Նրան մարմնական վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց:

Քննությունը շարունակվում է: