Դավիթ Տոնոյանն այցելել է դիրքեր և տվել հանձնարարականներ. լուսանկարներ

Պաշտպանության նախարարը ծանոթացել է օպերատիվ իրավիճակին, մարտական ծառայության առանձնահատկություններին, սննդի ապահովման խնդիրներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր` հունիսի 22-ին, այցելել է ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտի։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մարտական դիրքերում նախարարը հանդիպել է զորամիավորման հրամանատարության հետ, ծանոթացել օպերատիվ իրավիճակին, մարտական ծառայության առանձնահատկություններին, սննդի ապահովման խնդիրներին և տվել համապատասխան հանձնարարականներ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Տոնոյանը հանդիպման ավարտին պարգևատրել է լավագույն դիրքապահ զինծառայողներին։