ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպման մասին տվյալներ դեռ չկան, Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից։
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստին, հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևին, հայտնել էր, որ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլման Մամեդյարովը պայմանավորվել են հանդիպել մոտ ժամանակում` ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդությամբ։
Հայաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը, ի պատասխան այս լուրին, ասաց. «Եթե նման հանդիպման մասին պայմանավորվածություն լինի, մենք անհապաղ կհայտարարենք այդ մասին»։
Այսօր նախարարները եղել են Մինսկում, ԵՄ Արևելյան գործընկերության երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, սակայն երկկողմ հանդիպում չեն ունեցել։