ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջի միջոցով։
«Երեկ երեկոյան դիմում եմ ներկայացրել Արարատ Միրզոյանին աշխատանքային լիազորություններս դադարեցնելու համար»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ Վահան Կոստանյանն այդ պաշտոնին նշանակվել էր մայիսի 21-ին։