ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Հայտնի հաղորդավար Անդրեյ Բորոդոնին մահացած են գտել աշխարհի ամենաքրեական քաղաքներից մեկում` Մեդելինում։ Լուրը հաստատել է Բոգոտայում Ռուսաստանի դեսպանատունը։
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Բորոդինի մահվան մասին առաջինը հայտնել է ոճաբան Սերգեյ Զվերևը։ Նա Instagram-ի իր էջում հրապարակել էր շոումենի լուսանկարը` սգո շրջանակով։ Նա որևէ մեկնաբանություն չի գրել, իսկ հետո առանց բացատրության ջնջել է լուսանկարը։
Дни.ру-ի տեղեկություններով` Բորոդինի մարմինը գտել են Մեդելինի հյուրանոցի փակ համարում։ Արտիստի ներկայացուցիչը հաստատել է նրա մահը և ասել, որ երաժիշտն ունեցել է գլխի վնասվածք` չնայած նրան, որ հյուպատոսարանը պնդում է` մահը բռնի չի եղել։
Բորոդինի ծանոթներից մեկը հայտնել է, որ վերջին շրջանում Անդրեյը հոգեբանական ծանր կացության մեջ է եղել։ Նա բիզնեսի հետ կապված լուրջ խնդիրներ է ունեցել, այդ պատճառով էլ լքել է Ռուսաստանը և մեկնել Կոլումբիա` իր հետ վերցնելով մեկ ուսապարկ։
Բորոդինի ծանոթները նշել են, որ վերջին շրջանում նա չափազանց տարօրինակ պահվածք է դրսևորել. անսպասելի մեկնել է Կոլումբիա և մերժել է վերադառնալու կոչերը։