Մոսկվա–Երևան չվերթի ինքնաթիռը հազիվ է խուսափել մեկ այլ ինքնաթիռի հետ բախումից

Ուղևորատար ինքնաթիռները չափազանց մոտ են թռել միմյանց կողքով Ռոստովի երկնքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Մոսկվա-Երևան չվերթ իրականացրած օդանավը վտանգավոր հեռավորության վրա անցել է մյուս օդանավի կողքով։ Այդ մասին հաղորդում է Ռեն ՏՎ-ն։

Հեռուստաընկերության տեղեկատվության համաձայն` երկու ինքնաթիռն անցել են միմյանց կողքով Ռոստովի երկնքում։ Օդանավերից մեկում միացել է երկնքում ինքնաթիռներին բախվելու նախազգուշացման համակարգը։ Օդաչուն ժամանակին որոշել է բարձրությունը 325 մետրով նվազեցնել։

Հայտնի է, որ երկրորդ ինքնաթիռը Ստավրոպոլից մեկնել է Մոսկվա։