ՌԱԴԻՈ

Մելքումյան. «Հայաստանում չկա այն տեխնոլոգիան, որը կիրառելու է «Լիդիան» ընկերությունը»

«Սա ժամանակակից տեխնոլոգիա է, որը աննախադեպ է Հայաստանում և այն ամբողջությամբ նվազագույնի է հասցնում վտանգները, որոնք կարող են ազդեցություն ունենալ բնապահպանական առումով»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց իրավաբան Արմեն Մելքումյանը։
Sputnik
Արմեն Մելքումյան

Ըստ նրա` «Լիդիան Արմենիանը» առանձնանում է նոր տեխնոլոգիաների կիրառությամբ, որոնք գրեթե զրոյացնում են բնապահպանական վնասը։

«Պարզապես պետք է հետևել այն փաստաթղթերին, որ ներկայացված են ընկերության կայքէջում»,–շեշտում է մասնագետը։

Նա նշեց, որ խոսքը միջազգային ներդրում ունեցող ընկերության մասին, որը բավարարում է ոչ միայն տեղական բոլոր պահանջները, այլ նաև որի գործունեությունը համապատասխանում է միջազգային նորմերին։