ՌԱԴԻՈ

Էստուկյան. «Թուրքիային տնտեսական ճգնաժամ կարող է սպառնալ»

Էրդողանը բավական ռազմատենչ քաղաքականություն է որդեգրել, որի հետևանքով Թուրքիային կարող է տնտեսական ճգնաժամ սպառնալ։
Sputnik
Բագրատ Էստուկյան

Թուրքական մամուլն ամբողջությամբ Էրդողանի վերահսկողության տակ է. Sputnik Արմենիայի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Ստամբուլի «Ակօս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետը։

Որպես ապացույց` Բագրատ Էստուկյանը մատնացույց արեց  «Ռոյթերս» հիմնադրամի բոլորովին վերջերս արած այն դիտարկումը, թե «աշխարհում ամենաանվստահելի մամուլը Թուրքիայում է»։ Այս պայմաններում է Թուրքիայում ընթանում նախընտրական քարոզարշավը։

Նա հիշեցրեց, որ Թուրքիայի քաղաքական դաշտում միայն մի կուսակցություն է, որ պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը. դա Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությունն է։