ՌԱԴԻՈ

Աբրահամյան. «Ադրբեջանն առաջին անգամ է այսպիսի բաց տեքստով սպառնում պատերազմով»

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ իրենց զինված ուժերը պատրաստ են «օկուպացված տարածքների ազատագրմանը»։ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է այս հայտարարությունը։
Sputnik
Տիգրան Աբրահամյան

Աբրահամյանը նշում է` Ադրբեջանի բազմաթիվ պաշտոնյաներ հայտարարել են, որ իրենք պատրաստ են խնդիրը լուծել ռազմական ճանապարհվ, բայց այսպիսի բաց տեքստ ոչ մի անգամ չի եղել։

«Սա հայտարարություն էր, որը մինչ այս ուղեկցվել է բազմաթիվ քայլերով, բազմաթիվ գործողություներով, որոնք ևս հաստատում են, որ ադրբեջանական կողմը ինտենսիվ պատրաստվում է ռազմական գործողությունների»,- նշեց նա։

Աբրահամյանի խոսքով` սա այն փուլն է, երբ միջնորդ երկրներն ու աշխարհաքաղաքական կենտրոնները, որոնք շահագրգռվածություն ունեն մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հարցում, պետք է քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի հերթական արկածախնդրությունը կանխելու համար։

Ըստ նրա` Ադրբեջանն իր գործություններով 2016 թվականի ապրիլից հետո ամենավտանգավոր ժամանակաշրջանն է ստեղծել։