Չարաշահումներ դպրոցներում ու մանկապարտեզներում. հափշտակված գումարը հասնում է 16 միլիոնի

Քննչական կոմիտեն ամփոփել է, թե դպրոցներում ու մանկապարտեզներում գրանցված չարաշահման քանի դեպք է քննվում ՔԿ վարույթներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների վարույթում քննվում է 13 քրեական գործ՝ նախադպրոցական, դպրոցական հաստատություններում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հարուցված 13 քրեական գործերից 5-ը վերաբերում է պաշտոնեական դիրքի չարաշահման, 4-ը՝ յուրացման, 2-ը՝ կաշառք ստանալու, 1-ը պաշտոնեական լիազորություններն անցնելու և ևս 1-ը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերին:

13 գործերով հափշտակված գումարի չափը կազմում է 15 897 584 ՀՀ դրամ։