ԱԱԾ–ն գործողություններ է իրականացնում Առաքել Մովսիսյանի (Շմայսի) բնակարանում

ԱԱԾ-ն շարունակում է բացահայտումների իր շարքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Այս պահին ԱԱԾ աշխատակիցները հատուկ գործողություններ են իրականացնում ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին (Շմայսի) պատկանող տարածքում։

Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ԱԱԾ լրատվական ծառայությունից։

Քննչական կոմիտեն հայտնում է`ինչ է արել «Յանս» ռեստորանային համալիրում հայտնաբերված գումարը

Առաքել Մովսիսյանը` Շմայս մականունով, ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել 2004 թվին թիվ 27 ընտրատարածքից։ Ընդգրկվել է ազգային ժողովի պաշտպանություն, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։
2007-2012 թթ.-ին համամասնական ընտրակարգ կրկին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր այս անգամ արդեն ՀՀԿ ցուցակով։
2012 թ.-ի մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։