Կառավարությունը Սամվել Կարապետյանից վերցրեց բարձրավոլտ ցանցերը

Նախարարները որոշեցին ընկերության կառավարումը հետ վերցնել` առանց պատճառները նշելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. ՀՀ կառավարությունը վերադարձրեց «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերի» կառավարումը։ Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Որտեղ է թաղված շան գլուխը. «Տաշիրը» կարող էր գրավ դնել «Բարձրավոլտ ցանցերի» բաժնետոմսերը

2017թ. ՀՀ կառավարության առաջարկով բանակցություններ էին սկսվել կառավարության ու «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ միջև՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ` ԲԷՑ ընկերության կառավարումը «Տաշիր Կապիտալին» հանձնելու նպատակով:

«Տաշիրը» պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին։

«Տաշիր Կապիտալ» ընկերությունը մայիսի 31-ին հայտարարել էր, որ հրաժարվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կառավարումից

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-ին, անդրադառնալով «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» կառավարման հարցին, հայտարարել էր, որ Հայաստանի էներգետիկ ոլորտի երկու հիմնական ցանցերը չեն կարող լինել նույն սեփականատիրոջ ձեռքում։