Սամվել Մարտիրոսյան
© Sputnik
«Այդ աղջկա կանգնած մեջքի ֆոնի հեռավորությունը google քարտեզի վրա գտել, դրել եմ։ Դրանից այն կողմ բարձունք չկա փաստացի: Այդ տարածքներում դիրքերը բավական անորոշ են, որովհետև այդտեղ սարեր են և սահմանը հեղհեղուկ է։ Դրա համար հասկանալ `որն ինչքանով է փոխվել հնարավոր չէ, եթե ռազմական տեղեկատվության չես տիրապետում»,–ասում է Մարտիրոսյանը։
Նա ենթադրում է, որ իրենք ինչ-որ հատվածներով առաջ եկել են, բայց դրանք հատվածներ են Ադրբեջանի տարածքում, այսինքն` իրենք չեն մտել մեր տարածք, բայց ամրացել են նոր դիրքերում իրենց տարածքում։ «Եվ իրենք փորձում են այդ եղածը ներկայացնել ավելի մեծ, քան կա։ Այստեղ ավելի շուտ դիրքային պատերազմ է, այդ հատվածում իրենք լավացրել են իրենց դիրքերը»,–նշում է փորձագետը։