Հերթական չարաշահումը. գյուղապետը գնել է մանկապարտեզի շենքը և գրանցել որդու անունով

Ոստիկանությունը չարաշահման հերթական դեպքով հաղորդում է ստացել, ըստ որի` Վայոց Ձորի գյուղերից մեկի նախկին ղեկավարը 600 հազար դրամով գնել է համայնքապետարանի մանկապարտեզը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Վայոց Ձորի մարզի Արտաբույնք համայնքի նախկին ղեկավար Սամվել Ս.-ն իր պաշտոնավարման ընթացքում (1997-2016թթ.) 600.000 դրամով ապօրինի գնել է գյուղի մանկապարտեզն ու այն գրանցել իր որդու՝ Գոռ Ս.-ի անվամբ։ Այս մասին նշված է ոստիկանության պաշտոնական կայքում։

Ավշարի դպրոցի տնօրեն ամուսինները «կերել են» աշխատավարձերն ու դպրոցից հոսանք գողացել

Վերահսկողական ծառայությունը չարաշահումներ է բացահայտել ՊՆ–ում. Սանասարյան

Հաղորդագրության համաձայն` այդ մասին հունիսի 20-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ներկայացրել մի քաղաքացի։

Նույն հաղորդագրության համաձայն` նախկին գյուղապետը` մանկապարտեզի կաթսայատունը և ճաշարանը քանդել-վաճառել է և նյութական վնաս է հասցրել պետությանը։

ԱԱԾ–ի նոր բացահայտումը. զորամասերի վառելիքն ու նոր պահեստամասերը վաճառել են