Ցերեկը` արև, երեկոյան` ամպրոպ. ի՞նչ անակնկալ է մատուցելու եղանակը

Օդերևութաբանները ներկայացրել են հերթական կանխատեսումը, որի համաձայն` օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Հանրապետության տարածքում hունիսի 22-23-ն առանձին շրջաններում, 24-25-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին հայտնում է «Հիդոմետ» ծառայությունը։

«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում հունիսի 21-23-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր` հունիսի 21-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 31-33, գիշերային ժամերին` 17-19 աստիճան տաքություն։