Առատաձեռն նվեր. ԵՄ–ն 3 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանի սիրիացի փախստականներին

Հայաստանը և Եվրամիությունը նշեցին Սիրիայում հակամարտության տևական և վստահելի քաղաքական հանգուցալուծման հասնելու բացառիկ կարևորությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. 2018թ. հունիսի 21-ին Եվրոպական Միությունը և Հայաստանը գումարեցին գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը՝ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված և միջանկյալ կիրառման մեջ մտած 2018թ. հունիսի 1-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակում, այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Արտահերթ ընտրությունների կազմակերպման հարցում ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը

ԵՄ-ն վերահաստատեց իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Գործընկերության խորհուրդն ընդգծեց, որ Սիրիայում հակամարտության տևական և վստահելի քաղաքական հանգուցալուծման հասնելը բացառիկ կարևորություն է ներկայացնում: Սիրիայի փախստականներին Հայաստանում ինտեգրվելու նպատակով Եվրամիությունը «Մադադ» հիմնադրամի շրջանակում կենտրոնացրել է 3 միլիոն եվրո:

Եվրամիությունը վերահաստատեց իր հանձնառությունը աջակցելու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը և հորդորեց կողմերին ներգրավվել այս գործընթացի մեջ առանց որևէ նախապայմանի:

Խորհուրդը նախագահում էր ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, հայաստանյան պատվիրակության ղեկավարն էր արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: