Հակառակորդի որքա՞ն ԱԹՍ է խոցել Արցախը 2011 թվականից այս կողմ. պատասխանում է ՊԲ–ն

Արցախյան առաջնագծում Ադրբեջանն ԱԹՍ է կիրառում 2011 թվականից. ամենաշատ անօդաչուները խոցվել են 2016–ի ապրիլին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Վերջին ութ տարվա ընթացքում Արցախի ՊԲ–ն Ադրբեջանի ԶՈՒ 22 անօդաչու է խոցել. այս մասին տեղեկացնում է Սենոր Հասրաթյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը։

Աբրահամյան. «Ադրբեջանն առաջին անգամ է այսպիսի բաց տեքստով սպառնում պատերազմով»

Ըստ Արցախի պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի արցախյան առաջնագծում Ադրբեջանն ԱԹՍ է կիրառում 2011 թվականից։

«Այդ ժամանակվանից ՊԲ–ի գործողությունների հետևանքով 22 անօդաչու է շարքից հանվել, որոնցից մեկը 2011 թվականի սեպտեմբերի 12-ին Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում, 20-ը` 2016 թվականի ապրիլի 2-30–ը, ևս մեկը ապրիլյան իրադարձություններից հետո», – գրել է Հասրաթյանը։

Նույն ժամանակահատվածում Արցախի ՊԲ-ն կորցրել է 3 ԱԹՍ:

Հիշեցնենք, հունիսի 19-ին Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ ադրբեջանական ԶՈւ–ն հայկական ԱԹՍ է խոցել։

Նշենք, որ ապրիլի 12-ից սկսած առաջնագծում մշտապես արձանագրվում են ադրբեջանական զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ և շարժ։