Փոխհրաձգություն ադրբեջանա–իրանական սահմանին. սահմանապահ է վիրավորվել

Ադրբեջանի և Իրանի սահմանին սահմանապահների և սահմանախախտների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Սահմանապահների մասնակցությամբ փոխհրաձգությունը տեղի է ունեցել Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

ՀՀ պաշտպանության նախարարությունը պատասխանել է «հողեր ազատագրած» Զաքիր Հասանովին

Սահմանախախտները ցանկացել են անօրինական կերպով մտնել երկիր, բայց նրանց նկատել են սահմանապահները։ Փոխհրաձգության հետևանքով ադրբեջանական ԶՈւ զինվորներից մեկը հրազենային վնասվածք է ստացել։

Փաստի առնչությամբ հետաքննություն է իրականացվում: