Վիրաբույժ Հայրապետյանն ասել է, թե ինչ կատարվում Բուզովայի դեմքի հետ

Պլաստիկ հայ վիրաբույժը միակը չէ, որ նկատել է` Օլգա Բուզովայի դեմքը նկատելիորեն փոխվել է վերջին մի քանի տարիների ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. «Դոմ-2»–ի սկանդալներով հայտնի աստղի ներկայիս արտաքին տեսքը մի շարք պլաստիկ վիրահատությունների հետևանք է։ Այս մասին Дни.ру–ին տված հարցազրույցում ասել է մոսկվաբնակ հայտնի վիրաբույժ Արտաշես Հայրապետյանը։

«Օլգան, իհարկե, հեռու է մոմագույն բոտոքսից անշարժացած դեմք ունենալուց, սակայն ներարկումների հետ զգույշ է պետք լինել», – ասել է ռինոպլաստիկայի վարպետը։

Ольга Бузова

Հայրապետյանի խոսքով` երգչուհու հոնքերի գիծը փոխվել է, անհետացել են ճակատի կնճիռները։ Ըստ վիրաբույժի`նման կերպարանափոխման հիմնական պատճառը բոտոքսի ներարկումներն են։

«Դեռ մի քանի տարի առաջ Բուզովայի աչքերի ծայրերն իջած էին, իսկ այսօր մենք ավելի բաց և արտահայտիչ աչքեր ենք տեսնում», – ընդգծել է վիրաբույժը։

Ինչ վերաբերում է Հայրապետյանի մասնագիտությանը` րինոպլաստիկային, ապա դրա հետքերը ևս փորձագետը նկատել է երգչուհու դեմքին։ Նրա խոսքով` հեռուստաաստղի քթի ծայրը նախկինում ավելի իջած էր։

Телеведущая, актриса Ольга Бузова

«Ենթադրում եմ, որ Օլգան կորեկցիա է արել, կարճացրել է և բարձրացրել այն` դեմքի դիմագծերն ավելի նուրբ դարձնելով։ Եվս մեկ անգամ համոզվում եմ, որ քթի ձևից շատ բան է կախված», – նշել է պլաստիկ վիրաբույժը։

Սակայն, Հայրապետյանի խոսքով, ամենամեծ փոփոխությունները նկատելի են Բուզովայի դեմքի ստորին հատվածում` ակնհայտորեն փոխել են նրա այտոսկրային գիծը։ Մասնագետը նշել է նաև, որ աստղի դիմագծերն ավելի հստակ և ուղիղ են դարձել, ինչն ավելի արիստոկրատ է դարձրել դեմքը։