Սուրեն Սարգսյան
© Sputnik
Հայաստանն ընդամենը մի քանի ցուցանիշների պիտի բավարարի, որպեսզի դառնա «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի հնարավոր շահառու. այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Խոսքը կոռուպցիայի բարձր ցուցանիշը նվազեցնելու մասին է և քաղաքական ազատությունների ցուցանիշի, որի հարցը Հայաստանը կարծես թե կարգավորել է»,– մանրամասնել է քաղաքագետը։
Միացյալ նահանգներում ուշադիր հետևում են հայաստանյան զարգացումներին և փորձում են հասկանալ ինչ տեմպերով է այն ընթանում և որքանով արդյունավետ կարող է լինել այդ ծրագիրը Հայաստանի համար, եթե կոռուպցիան այստեղ վերանա։