Արոնյանը Grand Chess Tour–ում առաջատարների շարքում է

Grand Chess Tour շարքի երկրորդ փուլը Փարիզում մեկնարկել է։ Լեւոն Արոնյանը Արագ շախմատի 3 տուրից հետո 6 հնարավորից վաստակել է 4 միավոր եւ Վիշվանաթան Անանդի և Ուեսլի Սոյի հետ կիսում է առաջին հորիզոնականը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Հայկական շախմատի առաջատարը հաղթել է Ալեքսանդր Գրիշչուկին, ոչ ոքի է խաղացել հնդիկ Վիշվանաթան Անանդի և ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։

Արոնյանը Բելգիայում հինգերորդ տեղը զբաղեցրեց

Սուպերմրցաշարում հանդես են գալիս Լևոն Արոնյանը (Հայաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) և Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան):

Հիշեցնենք, Լյովենում Լեւոն Արոնյանը 36 հնարավորից վաստակել էր 20․5 միավոր եւ գրավել էր 5-րդ տեղը։